Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ընդդիմության «դաժան» պայքարը

Ընդդիմության «դաժան» պայքարը
19.01.2017 | 20:59

Հայաստանյան ընդդիմության ձախողման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիրներն ավելի շատ միմյանց դեմ են պայքարում, քան իշխանության։ Հերթական փորձությունը սպասվում է այս ընտրություններում։ Արդեն իսկ առաջին «ծիլերը» կան։ Դաշինքների մասին հայտարարած ուժերը սկսել են միմյանց կսմթել, իշխանությունների հետ համագործակցության մեջ մեղադրել։ Իհարկե, հաճախ մեղադրանքներից շատերը տեղին են, սակայն արդյո՞ք դրանից շահում է ընդհանուր գործը։ Եթե այդ ուժերի հիմնական նպատակը լավ Հայաստան ունենալն է, ուրեմն բոլոր նկրտումներն ու հավակնությունները մի կողմ պիտի թողնել և ընդհանուր ջանքերով իշխանական ուժի հետ մրցապայքարի մեջ մտնել, ով որքան կարող է։


Բայց նրանք գործելակերպը փաստում է, որ վերջիններս ոչնչով չեն տարբերվում իշխանությունից, քանի որ ոչ թե լավ Հայաստան են ուզում, այլ խորհրդարանում մանդատ կամ կառավարությունում պաշտոն։ Այլապես միմյանց մեղադրելուց առաջ կմտածեին ինչպես իրար աջակցել, որ իշխանության վերարտադրման դեմ հզոր պատնեշ ստեղծեն։ Ընդդիմության այս խոցելիությունից հրաշալիորեն օգտվում է իշխանությունը և նրանցից յուրաքանչյուրին յուրովի կաշառում ու վերահսկում, արդյունքում ընդդիմադիր դաշտը լիովին ապականվում է, քանի որ իրական ընդդիմադիր չի մնում, որի հասարակությունն անվերապահորեն կհավատա։
Ընդդիմադիր դաշտի այսօրվա խլրտումներից երևում է, որ այս անգամ ընդդիմություն-ընդդիմություն պայքարն ավելի թեժ է լինելու, քան իշխանություն-ընդդիմություն։ Ելնելով հանգամանքից, թե ովքեր են ընդդիմության դաշտում ասպարեզ «նետվել», հասկանալի է դառնում, թե այդ պայքարը որքան «դաժան» է լինելու։ Իհարկե, քննարկման մեկ այլ թեմա է նաև, թե իշխանությունում ինչպես են իրար դեմ պայքարում, բայց սա, կասեր Ծառուկյանը՝ հաջորդ դասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ